|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել:
Ըստ Պետրոսյանի՝ հացադուլ հայտարարած 5 ուսանողներից 4-ը ծառայել են բանակում: Նրանք հացադուլ են սկսել ԵՊՀ լսարաններից մեկում:
«Կոչ ենք անում չփորձել դուռը ջարդել կամ սադրանքների գնար: Մենք չենք ուզում որևէ մեկի հետ կռվի մեջ մտնել: Ոչ, մեր նպատակն արդար է»,-նշել է Պետրոսյանը: