|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր առավոտյան փախուստի դիմած կալանավոր Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը հայտնաբերվել Արմավիրի մարզում և բերման ենթարկվել»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թելման Ալավերդյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից է, նա վերջերս էր դատապարտվել խարդախություն կատարելու և ապօրինի կերպով սահմանը հատելու համար:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` հոկտեմբերի 27-ի դատավճռով՝ Թելման Արշակի Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացվել է՝ դառնալով 5 տարի: