|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին ուղղած իր նամակով ցավակցություն է հայտնել Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների համար:
Իր ցավակցական նամակում Նորին Սրբությունը հայտնել է, որ կիսում է նախագահի և Իրանի ժողովրդի ու հատկապես երկրաշարժի զոհերի ընտանիքների ու հարազատների խոր վիշտը՝ մաղթելով խաղաղ ու ապահով կյանք շրջանի ոլոր ժողովրդներին:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 445 մարդ, վիրավորների թիվը հասել է 7377-ի: