|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներկայացել Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում անցկացվող արդեն երկրորդ միջոցառմանը. հայտնում է РИА Новости-ն:
Դանանգում ներկայումս անցկացվում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների հանդիպումը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջնորդների հետ:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը չէր մասնակցել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների և Գործարար խորհրդատվական խորհրդի անդամների հետ հանդիպմանը, որտեղ կարող էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հավելենք, որ Պուտինը երկու միջոցառումներին էլ մասնակցել է:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը համաձայնեցվում է, մինչդեռ Սպիտակ տունը հայտնեց, որ հանդիպում չի կայանա: