|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: Նիստին ներկա են երկու խորհրդարանների նախագահները և պատգամավորները:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշեց, որ տևական ժամանակ չէին հանդիպել այս ձևաչափով` կապված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների հետ: Նա միաժամանակ ասաց, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի գործընկներների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումներ են եղել: «Ապրիլյան պատերազմից հետո Արցախ էին այցելել Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Հենց նման հանդիպումների շրջանակներում է, որ ձևավորվում են միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերի հարցերը»,- ասաց Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները շատ ակտիվ են միջազգային հարթակներում Արցախի հարցը բարձրացնելիս: «Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ հայտնելու մասին»,-ասաց նա և հավելեց, որ քննարկումները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք է ակտիվացնել դիվանագիտական քննարկումները: