|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց որոշում, որով նախատեսվում է կրճատել շուրջ 6 տարատեսակ առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը, փոխարենը` տնտեսված գումարն ուղղել «Սրտի վիրահատություններ» ծրագրի ֆինանսավորումն ավելացնելուն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր ունենք»:
Ալթունյանը պատասխանեց, որ աշխատանքները շարունակվում են այդ ուղղությամբ: «Կարծում եմ` դեկտեմբերին մենք կառաջարկենք գնային նոր բանաձև և հունվարից կսկսենք աշխատել նոր բանաձևով»,- ասաց նախարարը: