|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հաղորդավար Քսենյա Սոբչակը, ով հայտնել է 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտարարել է, որ աջակցում է հակառուսական պատժամիջոցներին. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը. միջազգային իրավունքի համաձայն` Ղրիմն Ուկրաինային է պատկանում»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Սոբչակն ասել է, որ հասարակ քաղաքացիները չպետք է տուժեն դրանից: «Ռուս ուսանողները չեն կարողանում ամերիկյան վիզա ստանալ, դա ազնիվ չէ նրանց հանդեպ, քանի որ չի կարելի պատժել ռուս ժողովրդին մի մարդու քաղաքականության համար, ում նրանք չեն աջակցում»,- ասել է նա: