|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի թատրոնում շարունակվում են ֆինանսական ստուգումները. գրում է Комсомольская правда-ն: Հիշեցնենք, որ ամուսնալուծվել պատրաստվող դերասանն ավելի վաղ իր կնոջը մեղադրել էր իրեն կողոպտելու մեջ:
Ջիգարխանյանի ընկերը, ով ցանկացել է անանուն մնալ, թերթին որոշ ուշագրավ մանրամասներ է պատմել թատրոնի մասին: Պարզվել է, որ Ջիգարխանյանի թատրոնը երկար տարիներ ֆինանսավորել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը, ով գումարները է փոխանցել մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով:
Թերթը կապ է հաստատել նաև Սողոմոնյանի հետ: «Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,- ասել է գործարարը:
Դրանից բացի` իրավապահ մարմիններում աղբյուրը թերթին պատմել է, որ Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է տարվել մոտ 80 մլն ռուբլի: