|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 8-ին, ժամը 06:40-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան 17–րդ կմ-ին «Volkswagen Bora» մակնիշի 47 QO 077 (վարորդ՝ Խ. Տ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակը (մոտ 2 մ). տուժածներ չկան:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: