|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի:
Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, եւ հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին:
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «Ժամանակ»-ին հայտնեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության համար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեեւ նախարարն ասում է, որ ներդրողներ կան, եւ նրանց հետ բանակցություններ են ընթանում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: