|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք, համեմատած բնակչության թվի հետ, ոստիկանների թիվը մեծ չէ:
Եղիազարյանը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել են այս խնդրին: «Քանի որ այդ թվերը գաղտնի են, ես չեմ կարող այստեղ հրապարակել: Մենք մի քանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացրել ենք, որ մեր 100 հազար բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվն ավելի փոքր է, քան ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև եվրոպական զարգացած երկրներում»,- ասաց փոխոստիկանապետը:
Նրա խոսքով` եթե 3-4 եվրոպական երկրներ մեզնից թվով քիչ ոստիկաններ ունեն, ապա մնացած եվրոպական երկրները հաստատ մեզնից շատ ունեն: «Թվեր ես ձեզ կարող եմ տրամադրել, եթե լինի պատգամավորական հարցում»,- նշեց Եղիազարյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրում էր` համայնքների խոշորացմամբ ոստիկանակությունը համայնքներում փոփոխությունների ենթարկվելո՞ւ է:
Փոխոստիկանապետն արձագանքեց. «Համապատասխան բազմահաստիքային փոփոխություններ ենք կատարում այնտեղ, որտեղ անհրաժեշտությունը կա: Տավուշում թվաքանակի, կազմի մեջ ենք արել փոփոխություններ: Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է մնում, մեր նպատակն այն է, որ ունենանք համայնքամետ ոստիկանություն»: