|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ոչ մի պատճառ չի տեսնում, որը կխանգարեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` շարունակել պաշտոնավարել 2018-ի ապրիլից հետո։
«Եթե ՀՀ նախագահն այսօր փայլուն ձևով իր գործառույթներն իրականացնում է, ուրեմն նա պետք է շարունակի աշխատել: Ի՞նչ եք ուզում»,- ասաց նախարարը՝ հորդորելով սպասել: «Ես հիմա այդ հարցի պատասխանը չեմ տալու, կգա ժամանակը կիմանաք», - հավելեց նա։
Հարցին՝ նախարարը կցանկանա՞ր 2018-ի ապրիլից հետո էլ պաշտոնավարել, Հակոբյանն արձագանքեց. «Ես չեմ սիրում իմ ցանկությունների մասին խոսել, պետք է սպասել: Ես չեմ որոշում, ես ՀՀԿ անդամ եմ։ Երբ կգա ժամանակը, կքննարկենք»: