|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Россия 24-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-հայկական բարեկամությանը և Ռուսաստանում անցկացվող` Հայաստանի մշակույթի օրերին:
Նանշել է, որ այդ միջոցառումների գլխավոր նպատակն է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակականությունը: Ըստ Սարգսյանի` ընկերությունն ապահովելու համար անհրաժեշտ է աշխատել: «Ընկերություն անել` նշանակում է շփվել»,- հավելել է նախագահը:
Լրագրողը նշել է, որ այսուհետ շփումն ավելի հեշտ կլինի, քանի որ ռուսները ներքին անձնագրերով կարող են մուտք գործել ՀՀ:
«Որքան շատ են լինում ռուս զբոսաշրջիկները, այնքան մեծ է հայերի մոտ ռուսերեն լեզուն սովորելու ցանկությունը` սկսած տաքսու վարորդից մինչև ռեստորանի մատուցող: Այդ իսկ պատճառով ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովում է ռուսերեն լեզվի զարգացումը»,- ասել է ՀՀ նախագահը: