|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ կառավարության տված արտոնություններից միայն իր որդիները չեն, որ օգտվել են։ «Արտոնություններ տրվում է բոլոր այն ընկերություններին, որոնք դիմում են համապատասխան մարմիններին»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ արտոնություններից հաճախ օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամները կամ մտերիմները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյաներն իրավունք ունեն, պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն: Սահմանափակում կա՞: Իմ որդիներն այգի կամ ջերմոց են կառուցում, պիտի չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»: