|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեղ ներխուժել է դանակով զինված տղամարդ, ով պատանդներ է վերցրել: Լրագրողների հետ զրույցում ոստիկանության աշխատակից Մարտուն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել: Նրա խոսքով` ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգել են մանկապարտեզից , հայտնելով որ դանակով զինված մարդ է մտել մանկապարտեզ: Ոստիկանությունը անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ դանակով զինված տղամարդը 3 տարեկան երեխայի հետ առանձնացել է մի սենյակում` ներկայացնելով անձական բնույթի պահանջներ:
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
«Մանկապարտեզի ներսում միայն դանակով զինված տղամարդն է և 3-ամյա մի երեխա: Նա պատանդ է վերցրել այդ երեխային: Իրավապահները բանակցություններ են վարում նրան վնասազերծելու ուղղությամբ: Ոստիկանությունում որևէ հիվանդանոցից տեղեկություններ չկան այս մանկապարտեզից տեղափոխված վիրավորների մասին»,- ասաց Մարտուն Սիմոնյանը: