|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օրերս Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիա-սպորտային միությունը Երևանում կազմակերպել էր շների պաշտպանապահակային, հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքների մրցույթ:
Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, սահմանապահ զորքերի և այլ կառույցների ծառայողական շներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը մրցույթին ներկայացնում էին ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) 3 ծառայողական շուն՝ 1 լաբրադոր-ռետրիվեր և 2 արևելաեվրոպական հովվաշուն:
Ծառայությանը հատուկ վարժեցված շները ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները հանցագործին, թմրանյութ, ինչպես նաև՝ արտակարգ պատահարներում տուժածներին արագ հայտնաբերման գործողություններում:
Ջեք անունով արևելաեվրոպական հովվաշունն արդեն երկար տարիներ ծառայում է ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում: Հավատարիմ և փորձառու Ջեքը մեծ ոգևորությամբ է կատարում իր բարդ և պատասխանատու՝ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը և, ստանալով տիրոջ հրամանը, անմիջապես անցնում գործի: Վերջինիս արժանիքները բարձր գնահատվեցին նաև մրցութային հանձնաժողովի կողմից, և փրկարար Ջեքը ճանաչվեց մրցույթի արևելաեվրոպական հովվաշուն ցեղատեսակի լավագույն շուն: