|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական իշխանությունները դիտարկում են Սիրիայից զորքերի մի մասի դուրս բերման տարբերակը: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը` հղում անելով իր ռազմադիվանագիտական աղբյուրներին:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` Սիրիայի իշխանություններն այժմ վերահսկում են երկրի տարածքի 95 տոկոսը, այդ պատճառով Մոսկվայի զանգվածային օգնության կարիք չունեն:
Նման որոշման կայացման դեպքում կկրճատվի Սիրիայի տարածքում գտնվող ռուսական օդատիեզերական ուժերի խառը ավիախումբը, մինչդեռ հակաօդային պաշտպանության համակարգերը կշարունակեն այնտեղ մնալ: