|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Դիլիջանի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին, 22-ամյա ռումինացի Իվան Դանութն ընկել է էլեկտրական աշտարակից: Տղան նախ տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև` Երևանի «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել կոտրվածքներով: «Նրան պետք է վիրահատենք, քանի որ ունի կոտրվածքներ ոտքի և ողնաշարի հատվածում: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը միջին ծանրության է: Առավոտյան խոսեցի հետը, մի փոքր անհանգստացած էր, բայց ասացի, որ ամեն ինչ լավ կլինի: Այնպես կանենք, որ շուտով ոտքի կկանգնի»,- ասաց Մանուկյանը:
Ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ երեկ Դիլիջանի հիվանդանոցից հաղորդում են ստացել, որ 1995թ. ծնված` Ռումինիայի քաղաքացի Իվան Դանութն ընկել է էլեկտրասյան վրայից ու ազդոսկրի բաց կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց: Պարզվել է, որ տղան բարձրացել էր էլեկտրասյան վրա լուսանկարվելու նպատակով: