|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում պատահաբար կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով նրան, որից հետո ինքնասպան է եղել. հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու չկանխամտածված կրակ բացել ինքնաձիգից: Կատարվածի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող։
«Կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- ասվում է հաղորդագրությունում: