|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:
Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը : Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ: