|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդը» գրում է.«Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում և տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունն ապահովել: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում և հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: