|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 20-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ աղի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ, տուժածը գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ՝ 1980 թ. ծնված Մ. Բ.-ը «Toyota Prado» մակնիշի 16 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1963 թ. ծնված Ս. Հ.-ին:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: