|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որով, ըստ զեկուցողների, հստակեցվում է որակի ապահովման համակարգի գործունեությունը: