|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ևս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա, ունակ են կայացնելու ու իրագործելու գրագետ և հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա և փոփոխվող մարտական իրավիճակներին:
Ամփոփոիչ խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողների պարգևատրման արարողություն: