|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
WikiLeаks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո է խոստացել տեղեկության համար, որը կօգնի բացահայտել Մալթայում լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիային սպանողներին: Այս մասին Ասանժը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. հայտնում է ТАСС-ը:
Գալիցիան զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունից: Միջադեպի մանրամասները հայտնի չեն, սակայն տեղական մամուլը դիտարկում է կատարվածը որպես սպանություն: Rai News 24-ի տեղեկություններով` լրագրողը բլոգ ուներ, որում քննադատում էր կառավարությանը, խոսում կոռուպցիայի մասին, ինչպես նաև հետաքննում երկրի քաղաքական գործիչների կապը «Պանամական փաստաթղթերի» հետ:
Մալթայի իշխանությունները դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին մեքենայի պայթյունի հետաքննության հարցում օգնություն ստանալու նպատակով: