|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՏՄ երկրներ մատակարարումների համար այլևս անհրաժեշտ չի լինի հայտարարագրել էլեկտրաէներգիան և վառելիքը. հայտնում է Коммерсантъ-ը: Այսպիսով՝ ՌԴ-ի անօրինական պահանջը վերացվել է:
Նշվում է, որ դա միության ընդհանուր շուկաների ձևավորման համար խոչընդոտների «Սպիտակ գրքից» առաջին արգելքն էր, որ վերացվել է Եվրասիական հանձնաժողովի ճնշման տակ: Հանձնաժողովի տվյալներով՝ խոսքը առաջին հերթին տարեկան 660 միլիոն դոլարի ածխի և էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին է, որոնց թվում ՌԴ-ից մատակարարումները կազմում են ամբողջ առևտրի 60 տոկոսը:
Միևնույն ժամանակ, գազի, նավթի և նավթամթերքի համար գործող նույն պահանջները ԵԱՏՄ-ում կպահպանվեն մինչև 2025 թվականը, երբ ձևավորվի դրանց ընդհանուր շուկան: