|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ի ռազմական փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը ծրագրում են դարձյալ երկարաձգել՝ արդեն 5-րդ անգամ. տեղեկացնում է Demokrathaber-ը: Այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Ալիթաշը:
Նա նշել է, որ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին առաջարկը մեջլիսում կքննարկվի երկուշաբթի: Հաստատվելու դեպքում՝ Թուրքիայում ևս երեք ամսով կերկարաձգվի արտակարգ դրությունը:
Նշենք, որ Թուրքիայում մի շարք քաղաքական ուժեր և անհատներ կտրականապես դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, քանի որ, ըստ նրանց, Էրդողանն այն օգտագործում է իր ուժը երկրում ավելի հաստատուն դարձնելու նպատակով: