|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Անթիլիասի մայրավանքի իր գրասենյակում Արամ Ա. վեհափառ հայրապետը երկար հանդիպում է ունեցել Լիբանանում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ռիչըրդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի ներքին կացության և Միջին Արևելքի վերջին զարգացումներին առնչված մի շարք հարցեր:
Քննարկված հարցերի մասին իր տեսակետն է հայտնել Արամ վեհափառը: Դեսպանն իր հերթին հայտնել է իր մտահոգություններն ու առաջադրանքները:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Հայաստանի, Հայ Դատի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության առաքելության, ինչպես նաև թեմերի հետ կապ ունեցող հարցեր։