|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը այցելել են Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունին: Այս մասին տեղեկացնում է Aztagdaily-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքականության վերաբեյալ մի շարք հարցեր, պատգամավորական ընտրությունների մասին քաղաքական տարբեր ուժերի արտահայտած տեսակետերը, սիրիացի տեղահանվածների ճգնաժամն ու Լիբանանի վրա դրա ունեցած տնտեսական, ապահովական և ընկերային հետևանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձել է արվել նաև վարչական նշանակումների դեպքում լիբանանահայության իրավունքներին վերաբերող հարցերին: