|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գագիկ Խաչատրյանին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բերման են ենթարկել հոկտեմբերի 12-ին: Կասկածանքը՝ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի ապօրինի առուվաճառքով զբաղվելն էր: Նախնական քննությամբ պարզվել է, որ նա մոտ 4 ամիս առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ: Խաչատրյանն իրավապահներին է ներկայացրել 485 հազար դրամ, 14 հազար ռուբլի և 250 դելար՝ հայտարարելով, որ այդ գումարներն օգտագործել է գործարքների ընթացքում:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: