|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողները տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքվեցին, թե ինչ անեն աջ ղեկ ունեցող մեքենաների տերերը, երբ արգելվի դրանց շահագործումը Հայաստանում: Նախարարը խորհուրդ տվեց դրանք վաճառել այն երկրներում, որտեղ արգելված չէ համապատասխան երթևեկությունը:
Նրա խոսքով՝ եթե ծագեն խնդիրներ, կառավարությունը կգտնի օպտիմալ լուծումներ: «Տեսեք, ասում եք՝ ժամանակին արգելեիք: Եթե ժամանակին չենք արգելել, ուրեմն մի օր չպե՞տք է կանոնակարգենք դա ու օրենքին համապատասխանեցնենք»,- ասաց նախարարը:
Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհն այսօր գնում է դեպի էլեկտամոբիլներ, երկրներ կան, որոնք արգելելու են բենզինով մեքենաները, իսկ այսօր Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաները շահագործումից հանելը տարակուսանք է առաջացնում: