|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լաս Վեգասում 59 մարդու սպանած Սթիվեն Պեդոկի ընկերուհին` Մերիլու Դենլին, ոչինչ չի իմացել նրա ծրագրերի մասին. հայտնում է РБК-ն:
«Նա ինձ երբեք չէր ասել կամ չէր արել այնպիսի բան, ինչն ինձ ինչ-որ կերպ կարող էր հուշել որևէ սարսափելի բանի մասին: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ նա մտադիր է որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել»,- ասել է կինը:
Ըստ նրա` Պեդոկը հանգիստ, բարի և հոգատար մարդ էր: «Ես սիրում էի նրան և հույս ունեի ողջ կյանքս նրա հետ անցկացնել»,-ասել է կինը: