|
Փոխարժեքներ
16 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն ասաց, որ տեղյակ է թանկացումներից: Հարցին` ինչո՞վ են պայմանավորված դրանք, նա արձագանքեց. «Դա պայմանավորված է այսօր երկրում տիրող վիճակով»: «Ես չեմ կարող ասել, թե որն է թանկացման պատճառը, բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների գներ բարձրացել են։ Փոխնախարարն էլ նշեց, որ որոշակի ապրանքներ թանկացել են»,- հավելեց պատգամավորը:
Նա չբացառեց, որ թանկացումների շղթան շարունակական կլինի։ «Չի բացառվում, որ առաջիկայում էլի առաջին սպառման որոշ ապրանքներ թանկանան»,- կարծիք հայտնեց Գրիգորյանը։