|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանի Աստվածաշունչ դուրս բերել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Աստվածաշունչը, որի կազմի վրա Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա և այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայությունը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստվածաշունչը՝ առգրավել:
Ըստ աղբյուրի՝ եղնիկի կաշվից պատրաստված և ոսկեզօծ էջերով Աստվածաշունչը մոտավորապես գնահատվում է 1 միլիոն 500 հազար դոլար: