|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է մոտ 20 տարբեր երկրներից ճանաչողական այցով Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ դա առկա իրողություններին տեղում ծանոթանալու և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Արցախի արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքական մարտահրավերներին ու տարածաշրջանային խնդիրներին։
Հիշեցնենք, որ երիտասարդ գործիչները ժամանել են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով։