|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հրազդան-Շինուհայր օդային գծի կառուցման կապալառու հնդկական «Կալպառու» ընկերության միջազգային նախագծերի բիզնես զարգացման գծով գլխավոր տնօրեն Փյունիթ Խեյրի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։ Քննարկվել են էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է աշխատանքների կատարման ընթացքը։ Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի շրջանակներում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրներին։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը եկել են փոխհամաձայնության։
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել էներգահամակարգի հուսալիությունը, բարձրացնել թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի իրականացման աշխատանքները մոտենում են ավարտին։