|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն են հայտնել Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտնել է Էրդողանը բանակցություններից հետո. գրում է РИА Новости-ն:
«Այսօր քննարկել ենք Սիրիայի և Իրաքի հարցը: Համակարծիք ենք, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Հանրաքվեն օրինական չէ: Հյուսիսային Իրաքի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել: Ոչ ոք մեր տարածաշրջանը թեժ կետի վերածելու իրավունք չունի»,- ասել է Էրդողանը լրագրողներին: