|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն պետք է չեղարկվի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադին իրաքցի պատգամավորների հետ զրույցում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Իբադին նաև իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներից պահանջել է դուրս գալ վիճելի տարածք հանդիսացող Քիրքուք քաղաքից:
Թուրքական «Yenisafak» լրատվական կայքն էլ տեղեկություններ է տրամադրել Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի հետ կապ ունեցող ընկերությունների մասին, որոնք գտնվում են Թուրքիայում: Մասնավորապես` աղբյուրը նշում է, որ Բարզանին Թուրքիայում ունի 400-ից ավելի ընկերություն, որոնցից 250-ը Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում են: Դրանք հիմնականում սննդամթերքի, հողագործական, վառելանյութի հետ կապված ընկերություններ են, որոնք Թուրքիային նույնպես մեծ օգուտներ են բերում:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներով` ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը: