|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը`«Ռոսկոմնադզոր»-ը, կարգելափակի Facebook սոցիալական ցանցը, եթե այն 2018-ին չկատարի անձնական տվյալների տեղայնացման մասին ռուսական օրենքը. հայտնում է Интерфакс-ը: Այդ մասին ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:
Նա նշել է, որ օրենքը ընդհանուր է բոլորի համար, և բացառություններ չեն լինի:
Ժարովի խոսքերով` գերատեսչությունը կշարունակի աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ընկերությունը կատարի 242-րդ օրենքը: