|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կետրոնի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի (մոտ 15 տարեկան), ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի 73 AV 075 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Ա. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: