|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` սեպտեմբերի 23-ից Գալուստ Ղարիբյանի լիազորությունները որպես ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր դադարեցնելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Որոշումը կայացվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԽ-12-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: