|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում` «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ների միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Որոշման ընդունումը պայմանվորված է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարության և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 1610-Ա հրամանով ստեղծվել է Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման ծառայության օպտիմալացման վերաբերյալ ներակայացված առաջարկությունների իրականացման նպատակով աշխատանքային խումբ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ խմբի կողմից որոշում է կայացվել «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների առանձին գործելու աննպատակահարմարության վերաբերյալ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: