|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:
Բնակվելով Երեւանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որեւէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը բուհ ընդունվել է 38 տարեկանում եւ ավարտել այն 43 տարեկանում:
Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը, 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը եւ 4 տարի անց ավարտել:
Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: