|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փհենյանի վերջնական նպատակը Միացյալ Նահանգների հետ ռազմական հավասարակշռության ձեռք բերումն է: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը. հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ ինժեներներն ու գիտնականները պետք է աշխատեն երկրի հրթիռային ոլորտի հետագա արդիականացման ուղղությամբ: Կիմ Չեն Ընը հավելել է, որ Հյուսիսային Կորեան իր հրթիռային ներուժի զարգացման հարցում հաջողությունների է հասել, թեև երկրի դեմ տասնամյակներ շարունակ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները: