|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցներին: Լրագրողի դիտարկմանը՝ մենք կրիմինալի գագաթնակետին ենք հասել, նա արձագանքեց, որ այդպես չի կարծում, և որ ներկայումս այդ դեպքի հետ կապված քննություն է ընթանում, բայց դա չի վկայում համատարած կրիմինալի մասին:
Հարցին էլ՝ Վովա Գասպարյանի մեղքը արդյո՞ք կա, Ռուստամյանը պատասխանեց, որ ամեն մեկն էլ իր չափով պետք է մեղավորություն զգա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մարդիկ արդեն Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին են երազում, ինքը ի՞նչ է մտածում դրա մասին, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին: Բավական է հիշել այն ժամանակ կատարված հայտնի սպանությունները, որպեսզի չերազել այդ ժամանակների վերադարձի մասին»:
Ըստ նրա՝ պետք է սկզբից ամեն ինչ ճիշտ իր տեղը դրվեր, որպեսզի մենք այս վիճակները չունենայինք: