|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող հասցեներում: Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին. հայտնում է Лента.ру-ն:
Պարբերականը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ խուզարկություններն իրականացվում են երկու սպանության հետաքննության շրջանակում:
Ըստ աղբյուրի` խոսքը 2016 թվականի մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Քննության ընթացքում ձերբակալվել էր Թելման Իսմայիլովի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկը: Նա մինչ օրս գտնվում է կալանքի տակ: