|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր հետաքրքիր իրավիճակ գրանցվեց ԱԺ նիստի ժամանակ: Բանն այն է, որ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները դահլիճում չէին, իսկ նիստը վարող փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացված նախագծերից մեկի վերաբերյալ ելույթ էր ունենում:
Պատգամավորները հարցրեցին՝ արդյո՞ք նրա ելույթի ժամանակը չի լրացել: Արփինե Հովհաննիսյանը ժպիտով արձանագրեց, որ ԱԺ-ում առաջին անգամ իրավիճակ է ստեղծվել, երբ նիստը վարողն ինքն է ելույթ ունենում, և որևէ մեկը չկա` հարցերի համար հերթագրում իրականացնելու համար, ապա, ուղղելով «սխալը», զբաղեցրեց ԱԺ փոխնախագահի տեղը: