|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզվում է` մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը քաղաքական ապաստան չի հայցել: Այս մասին այսօր ԱԺ-ում «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին` արդյո՞ք տեղեկատվություն կա, թե ներկայումս քանի ՀՀ քաղաքացի է քաղաքական ապաստան հայցել Եվրամիության երկրներից, Տերտերյանը պատասխանեց, որ չգիտի:
Պատգմավորը նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակ ունեն Հայաստանում ապաստան ստացած սիրահայերը` նշելով, որ Սիրիայի պատերազմի հետևանքով շատ սիրիացիներ քաղաքական ապաստան են հայցել աշխարհի տարբեր պետություններից:
Արփինե Հովհաննիսյանտ պատասխանեց, որ սիրիահայերը ստանում են փախստականի կարգավիճակ:
Նշենք, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով: Եթե նախկինում քաղաքական ապաստան ստանալու համար օտարերկրացիները կարող էին դիմել ՀՀ նախագահին, ապա նոր փոփոխությամբ այդ գործառույթը նախագահից կփոխանցվի լիազոր պետական մարմնին: Եթե նախկինում ապաստան չստանալու հետ կապված բողոքարկվում էր ՀՀ նախագահին, ապա առաջարկվող նախագծով բողոքարկումը կանցկացվի դատական կարգով և այլն: