|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել, սակայն դժվար թե Ադրբեջանից երեքշաբթի արտաքսվի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Դեռեւս ոչ մի նորություն։ Լապշինն ազատ է արձակվել։ Սակայն դժվար թե երեքշաբթի Ադրբեջանից արտաքսվի»,– ասել է նա։
Հարցին, թե ի՞նչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման հարցում, փաստաբանը պատասխանել է, թե ոչինչ չի կարող ասել այդ կապակցությամբ։ «Լապշինը 80 տոկոս հավանականությամբ այսօր Ադրբեջանից չի արտաքսվի։ Կեսօրից հետո ամեն բան պարզ կլինի»,– ասել է փաստաբանը։