|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Խուլ և լսող երիտասարդներից կազմված` հայկական 19 հոգանոց խումբը օգոստոսին մասնակցեց Շվեյցարիայում անցկացված «Երևակայիր ռիթմը» ծրագրին, որի նպատակն էր պարի և մարմնի լեզվի օգնությամբ կոտրել Հայաստանի, Շվեյցարիայի և Գերմանիայի երիտասարդների միջև առկա լեզվական և մշակութային խոչընդոտները:
Հայաստանից ծրագրի կազմակերպիչը «Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ն է, որի անդամները, նախորդ տարի մասնակցելով շվեյցարական «Սուբկուլտ» կազմակերպության անցկացրած դասընթացին, ավելի լայն շրջանակով համագործակցության պայմանավորվածություն էին ձեռք բերել այս տարի:
«Երևակայիր ռիթմը» ծրագրի ժամանակ Հայաստանից, Շվեյցարիայից և Գերմանիայից մասնակիցները մեկ շաբաթվա ընթացքում պրոֆեսիոնալ պարուսույցի օգնությամբ բեմադրել են պարային ներկայացումներ, որոնք ցուցադրվել են Ցյուրիխի հանրային վայրերում: Ծրագրի ընթացքի մասին նկարահանվել է նաև վավերագրական ֆիլմ, որի մոնտաժային աշխատանքն ակնկալվում է ավարտել 2018-ին: Հայաստանից, որպես պարուսույց, խմբում ընդգրկված էր նաև Հայկ Հոբոսյանը՝ «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծի հաղթողը:
Ծրագիրը ֆինանսավորվել է Շվեյցարիայի կառավարության կողմից, նաև աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Այս տարի Խուլերի համաշխարհային օրը (World Deaf Day) կնշվի սեպտեմբերի 24-ին: